Ամբողջ աշխարհում մեծ գլխացավանք համարվող ԱԹՍ-ների դեմ հայկական ԶՈՒ-ն կարողանում է արդյունավետ պայքարել. այս մասին այսօր հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա անդրադարձել է ադրբեջանական բանակի կարողությունների մասին չափազանցված պատկերացումներին:
«Մեծ հաշվով, ադրբեջանական չակերտավոր «փառապանծ» բանակը, որի մասին շատ էին խոսում, իրենց զորատեսակներից ոչ մեկը բարձր արդյունավետություն ու մարտունակություն չի դրսևորել, անգամ «ամենափառապանծ» չակերտավոր հատուկ նշանակության զորքերը:
Տակը մնում է ի՞նչ, ԱԹՍ-ները, որոնք էլ շատ թանկ են, ձեռք են բերվում Իսրայելից, և դրանք այնքան էլ մեծ արդյունք չեն տալիս, էդ գումարն էլ կտրվում է ադրբեջանական հասարակ ժողովրդի բաժնից ու ծախսվում այս ուղղությամբ, տանկի մասով կհրապարակենք, տանկ խոցող միջոցները չունեն այնպիսի սեփական ուղղորդման ու կառավարման համակարգ, որը տեսագրում է խոցումը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա բարձր է գնահատել մեր ՕԳԳ-ն, նշել, որ «Օրբիտր-3»-ի խոցելու համակարգերը մեր ռազմարդյունաբերական ձեռնարկություններն են մշակել: