«Russia Today» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը գրառում էր կատարել իր «Telegram» ալիքում՝ դիմելով ՀՀ իշխանություններին:
Ստորև ներկայացնում ենք հայ օգտատերերի աձագանքը։
Լիզա Ճաղարյան
Հավաստի աղբյուրները հայտնում են, որ Մարգոն մեղավոր չի. Ռոբիկի ղրգած փողի վրա կատաղության բացիլներ են եղել։
Արամ Մանուկյան
Մարգարիտա Սիմոնյանը որտեղ որ հասանելիա , մերոնք տաշմ են , ասմա ինստագրամում բացա քոմենթը)))))
Aren Apikyan
Մարգարիտա Սիմոնյանը իհարկե շատ անդուր և վիրավորական տեքստա գրել, եթե դրան նայել զուտ հեղինակի ազգային պատկանելիության տեսանկյունից: Իսկ հիմա պատկերացրեք, որ այդ նույն տեքստը պատկանում է մի ազգությամբ ռուս, իշխանական վերնախավի քաղաքական գործչի: Ի՞նչ մեսիջ եք դուք տեսնում այդ խոսքերում:
Եվ մի մոռացեք Մարգարիտա Սիմոնյանը իրականում ով է:
Aram Avetisyan
Զարմանում եմ թե ինչու է մեր լրատվական հանրությունը այսքան զարմացած և վրդովված մարգարիտա սիմոնյան կոչված վարձկան միմոսից։Դուք նոր եք տեսնում կամ լսում նրա շովինիստական,մոլլի ռուսամետ,անհայրենիք կամ կերակրատաշտակային շարժառիթներով պայմանավորված, մտքի բանականությունը վաճառած և իր կամքից անկախ զուտ յան ազգանունը կրողի վայրահաչո հոգոցները։Այո մեր ազգային ինքնագիտակցությունը օբյեկտիվորեն ցավոտ է արձագանքում նման դեպքերում,բայց մի մոռացեք դասական դարձած խոսքը <<Հայի տականքից վատ դա թուրքանման հայն է>>