Արքայազն Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան, ճանաչվել է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը, հաղորդում է Daily Mail-ը:
Լոնդոնի կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն Ջուլիան Դե Սիլվան համակարգչային մեթոդով պարզել է, որ Դիանայի դեմքը մոտ է կատարելությանը 89,05 տոկոսով:
Բացի Դիանայից՝ Հորդանանի թագուհի Ռանիա Ալ Աբդուլլահը ևս ունի գրեթե կատարալ դեմք՝ 88,9 տոկոսով համաչափ: Արքայազն Հարրիի կինը՝ Մեգանը, այդ աղյուսակի չորրորդ տեղում է․ նրա դեմքը մոտ է իդեալին 87,4 տոկոսով: Երրորդ տեղում Քեմբրիջի դքսուհին է՝ Քեյթ Միդլթոնը՝ 86,8 տոկոս համաչափությամբ: