Պարզվում է՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրը ոչ բոլորին է հու­զում: Ավելին, կան այնպիսի մարդիկ, ընդ որում՝ հայտնի, որոնք անզամ տեղ­յակ չեն ուղեվարձի թանկացումից կամ դրա դեմ ծավալվող պայքարից:

  Դերասան Արտաշես Ալեքսանյանը, օրինակ, «Ժողովուրդ»-ի զանգից է իմա­ցել, որ հանրային տրանսպորտի ուղե­վարձը թանկացել է: Դերասանը պատճառաբանել է, թե ինքը նույնիսկ հե­ռուստացույց չի նայում, դրա համար էլ ոչինչ չզիտի:

 -Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զար­մացրիք: Ամբողջ քաղաքըլի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգա­ներըբոլորովին անվճար իրենց մեքենա­ներով ուղևորներ ենտեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյակ չեք:

 -Չգիտեի, իսկ ովքեր են այդ ակցիան անում, բանուգործ չունեն, պարապ են մնացել, թէ ոնց:

 -Պարապ չեն, ուզում են քաղաքացինե­րին որևէ կերպ օգնած լինել:

 -Հասկացա, բա մենք ինչի՞ տեղյակ չենք նման բաներից:

 -Դա արդեն Ձեր անտարբերության հե­տևանքն է:

 -Դա իմ զբաղվածության հետևանքն է, որովհետև ես չեմ հասցնում ոչ հեռուստա­ցույց նայել, ոչ համակարգչով շփվել:

 -Իսկ Ձեր շրջապատում չկան մարդիկ, որոնք երթուղայիններից են օգտվում:

 -Բայց ես ո՞ւմ երեսն եմ տեսնում: Գնում եմ նկարահանումների, դասի, իմ գործե­րով... Լավ, իսկ ինչի՞ է թանկացել: Դա որ թանկացավ, հացն էլ կթանկանա:

 -Հացն արդեն թանկացել է, դրանի՛ց էլ տեղյակ չէի՞ք:

 -Ամիսուկես է՝ շատ խիստ զբաղված եմ, ինձ ոչինչ չի հետաքրքրել, գնացելեմ նկարահանումների, դասի, նոր բան եմ գրում:

 -Բայց Դուք այս քաղաքում եք ապրում…

 -Գազի ու լույսի մասին գիտեի:

 -Լավիսկ որ կենտրոն եք իջնումչե՛ք տեսնոմ ակտիվիստներինմարդկանցորոնք բողոքում են:

 -Ես քաղաքի հետ ե՛րբ եմ շփվում որ, ես քաղաքից դուրս եմ: