Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը
Նա նշել է, որ հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:
Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ
Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ
Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` մեկ անգամ
Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` ընդհանուր` 3 անգամ:
Ստեփանյանը նշել է նաև, որ երեկվա անհաջող փորձից հետո կատարվում է լրահետախուզում։