Տրանսպորտային անհնազանդությունը շարունակվում է: Ներկայացնում ենք ակցիայի 6-րդ օրվա ծրագրերը:

09:00-ից շարունակվում է երթուղայիններում թռուցիկների տարածումը, ցուցադրական 100 դրամների վճարումը, մարդկանց իրազեկումը, հիմնավորումը, թե ինչու պետք է վճարել 100 դրամ: Չենք մոռանում շեշտել, որ այդ որոշումը անօրինական է և իրավական ուժ չունի:

11:00-ին Կառավարության նիստi վերջին զեկուցումը կարդում է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Զեկույցի թեման գաղտնի է: Ենթադրելով, թե ինչի մասին կարող է լինել զեկույցը` հավաքվում ենք կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի:

12:00-ին մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են <> գրառմամբ տորթի հանձնում Տարոն Մարգարյանին: Ակցիային մասնակցելու համար նրանց կարող եք միանալ Երևանի քաղաքապետարանի մոտ:

15:00-ին ևս մեկ անգամ Մաշտոցի պուրակում ցանկացողները կարող են մասնակցել <> թեմայով դասընթացին:

19:30-ից երթ Ազատության հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Մաշտոցի պուրակ:

20:10-ից Մաշտոցի պուրակում օրվա ամփոփում և հետագա գործողությունների պլանավորում:

Ուշ երեկոյան, քննարկումից հետո, փոքրիկ համերգի միջոցով օրվա ընթացքում կուտակված բացասական լիցքերից ազատում))