«Առավոտը» գրել է, որ ընդդեմ քաղաքային հասարակական տրանսպորտի թանկացման անցկացվող բազմաթիվ ակցիաներին ավելացել է ևս մեկը՝ Freecar.am կայքը:

Նախաձեռնությունը նման է աշխարհում ընդունված Carpool անվամբ նախաձեռնության՝ անվճար նույն ուղղությամբ գնացող այլ ուղևորների տեղափոխումը: Freecar.am կայքում կարող եք ծանոթանալ նախաձեռնությանը միացած քաղաքացիներին, ովքեր պատրաստ են նշված երթուղիներով տեղափոխել համապատասխան քանակով մարդկանց: Արդեն իսկ կայքում գրանցված են և իրենց անվճար «չվերթներն» են առաջարկում մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ նշելով իրենց ուղղությունը, ժամը, և պայմանները,ասենք՝ «ծխելն արգելվում է» կամ «ամրագոտի կապելը պարտադիր է»: