ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը հայտարարել է, որ մարդիկ կկարողանան սկսել պատվաստվել կորոնավիրուսի դեմ ոչ շուտ, քան 2021 թվականի սկզբին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:


«Իրատեսական սցենարի դեպքում մարդիկ կսկսեն պատվաստանյութ ստանալ հաջորդ տարվա առաջին կեսից ոչ շուտ», – ասել է Ռայանը:

Ըստ նրա, կազմակերպությունն այժմ աշխատանքներ է տանում մոլորակի բոլոր մարդկանց համար պատվաստանյութի հավասար հասանելիություն ապահովելու ուղղությամբ: