Հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները կուսումնասիրվեն հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի վարժանքների ժամանակ։

 Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված հակաօդային պաշտպանության համակարգի պլանային վարժանքներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Վարժանքների նպատակն է ուսումնասիրել հետախուզահարվածային ԱԹՍ-ի հակազդման մեթոդները։ Վարժանքների ընթացքում կմշակվեն ԱԹՍ-ի դեմ պայքարի նոր ձևեր՝ հակազդման համակարգի կատարելագործման նպատակով»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։

 

 

Այսօր մեկնարկել են հայ-ռուսական միավորված ՀՕՊ համակարգի պլանային վարժանքներ, որոնց նպատակն է ուսումնասիրել...

Posted by Shushan Stepanyan on 2020 թ. հուլիսի 23, հինգշաբթի