ՌԴ պատգամավորները առաջարկել են Մոսկվայի Հին Արբատ փողոցի վրա տեղադրել ցախավելի հուշարձան, որի վրա թռնում էր «Վարպետը և Մարգարիտան» ստեղծագործության հերոսուհին:Այս մասին հաղորդում է Российская Газета պարբերականը: 

Նման հուշարձան Արբատի համայնքային ժողովի նախագահ Եվգենի Բաբենկոյի կարելի է ստեղծել բրոնզից: «Այդպիսի հուշարձանը մեծ ժողովրդավարություն կվայելի բնակչության և քաղաքի հյուրերի մոտ, այն կարելի է տեղադրել Կալոշնոյ խաշմերուկի վրա գտնվող տան դիմաց, որի վրայով թռնում էր Մարգարիտան»,- նշել է Բաբենկոն: Նրա խոսքերով, եթե առաջարկությունը արժանանա բնակչության հավանությանը, ապա մինչև այս տարվա ավարտը այն կներկայացվի խորհրդարան:

Դեռևս հուշարձանի ստեղծման մանրամասների, հնարավոր հեղինակների կամ էսքիզների մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: