Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հինգշաբթի օրը դարձել է իրական քաղաքական գործիչ: Նա հայտարարել է Wikileaks կուսակցության ստեղծման մասին: Ասանժը պատրաստվում է մասնակցությունունենալ Ավստրալիայի խորհրդարանի սեպտեմբերյան ընտրություններին: Չի բացառվում, որ այս կերպ նա ցանկանում է դուրս գալ Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից,որտեղ արտեղ տարուց ավել թաքնվում է ԱՄՆ իշխանություններից:
« Սենատում(Ավստրալիական խորհրդարանի վերին պալատ) Wikileaks կուսակցության տեղ գրավելը կնշանակի սենատում մշտական տեղ հատկացնել լավագույն ավստրալացի լրագրողներին, որոնք զբաղվում են անկախ հետաքննությամբ»,- հայտարարել է նա Australian պարբերականին տված հարցազրույցի ժամանակ և ավելացրել, որ խեղճ քաղաքական գործիչները Կանբերիում ամենաշատը դրանից են վախենում:
Ասանժը համոզված է, որ իր նորաստեղծ կուսակցությունից առնվազն յոթ թեկնածու կարող են ընտրվել: «Wikileaks կուսակցության գլխավոր արժեքներն են թափանցելիությունը, օրինականությունը և պատասխանատվությունը,որն էլ գլխավոր սկզբունքները կլինեն ավստրալացիներին վերաբերող հարցերը քննարկելիս»,- նշել է կուսակցության ղեկավարը:
Նշենք, որ խորհրդարանական ընտրությունները Ավստրալիայում տեղի են ունենալու սեպտեմբերի 14-ին: