«Քաղաքապետի համար այս որոշումն ընդունելը բավական բարդ է  եղել, ցանկացած մարդու համար սակագին բարձրացնելու որոշումը բարդ է եղել»,-այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում:

Վերջինս նշեց, որ կա երկու խնդիր, եթե  եթե սակագները բարձրացվել է բացառապես այն նպատակով, որ որոշ մարդիկ հարստանան,  ապա դրան կառավարության ցանկացած անդամ դեմ է լինելու:

«Իսկ երկրորդ խնդիրն այն է, որ եթե մեր տրանսպորտը չի համապատասխանում զարգացող Երևանին և գտնվում է շատ ցածր մակարդակում, ապա այս որոշումն ընդունելի են»,-իր խոսքում նշեց Հրայր Թովմասյանն ավելացնելով`«Որքան ես ճանաչում եմ Երևանի քաղաքապետին, ես ձեզ վստահեցնում եմ, որ լուծումներ լինելու են»:

Նախարարը նշեց, որ այս ամենը քաղաքացիական հասարակության ընդվզում է, ինչը այս իշխանությունների ձեռքբերումն է, և սա չի կարող արդյունք չունենա:

 «Վստահ եմ, Երևանի քաղաքապետը տալու է որոշակի լուծումներ, որոնք ճիշտ են լինելու»,-ասաց Հ. Թովմասյանը:

Հարցին, թե ինչ կարծիքի է նախարարը, արդյո՞ք տրանսպորտի թանկացման որոշումն ընդունելիս Տարոն Մարգարյանն առաջնորդվել է կուսակցական և անձնական նեղ շահերով, Թովմասյանը պատասխանեց.« Ոչ, ես այդպես չեմ կարծում: Ես Տարոն Մարգարյանին շատ լավ եմ ճանաչում, Տարոն Մարգարյանն իր քաղաքի սիրահարն է, ես ձեզ վստահեցնում եմ, որ Տարոն Մարգարյանի համար էտ որոշումը շատ դժվար է եղել ընդունել»:

Մանրամասն դիտեք Henaran.am-ի տեսանյութում