Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 23-ին, ժամը 11.30-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 47-ամյա մի տղամարդ, ապա, ժամը 12.00-ին՝ նրա 18-ամյա որդին։
Պարզվել է, որ հուլիսի 5-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, հայր ու որդի պարբերաբար գողացել են Երեւան-Երասխ մայրուղու կամրջի բետոնե սալիկները: Գողոնը հայտնաբերվել է։
Նույն օրը գիշերը Արտաշատի քրեական հետախույզները ստացան նմանատիպ մեկ այլ տեղեկություն. Երեւան-Երասխ ճանապարհի մեկ այլ կամրջից եւս գողություն են անում։ Օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանները, գողություն կատարելու պահին, բռնել եւ բաժին բերման են ենթարկել 22 եւ 24-ամյա երկու երիտասարդի՝ նրանց «Նիսան» ավտոմեքենայով հանդերձ։ Պարզվել է, որ երիտասարդներն արդեն հասցրել էին ապամոնտաժել մի քանի տասնյակ երեսպատման սալիկ եւ բեռնել ավտոմեքենան, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունը ավարտին չէին հասցրել:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Գողոնն առգրավվել է:
Երկու դեպքով էլ պարզվում է պատճառված վնասի չափը:
Նախապատրաստվում են նյութեր: