«Ռաֆտինգ Հայաստանում» կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ ռաֆտինգը դիտարկվում է պարետի թիվ 63 որոշման 6-րդ կետի համատեքստում, և այն բովանդակային մասով ֆիզիկական վարժություն է, ինչի դեպքում դիմակ չդնելը թույլատրելի է:

«Արձագանքելով ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ու մարզպետների երեկվա ռաֆտինգի հետ կապված քննարկումներին՝ ուզում ենք տեղեկացնել, որ ռաֆտինգը դիտարկում ենք պարետի թիվ 63 որոշման 6-րդ կետի համատեքստում, և այն բովանդակային մասով ֆիզիկական վարժություն է, ինչի դեպքում դիմակ չկրելը թույլատրելի է:

Մինչ այժմ և այսուհետ նույնպես շարունակելու ենք մատուցել ռաֆտինգ ծառայություն՝ պահպանելով պարետի բոլոր ցուցումները»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն ու 8 մարզպետներ երեկ ռաֆտել են Դեբեդ գետում: