Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին՝ Դավիթ Մովսիսյանն այսօր կալանքից ազատ է արձակվել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է նրա փաստաբան Գոռ Գևորգյանը։
Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: