Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի Կուբանի խաղացող Արազ Օզբիլիսը ամենամոտ ժամանակները կարող է անցնել Մոսկվայի Սպարտակ: Այս մասին հայտնել է Спорт Экспресс-ը:
Ակնկալվում է, որ կողմերը շուտով համաձայնության կգան բոլոր հարցերում և այսօր 23 ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կնքի մոսկովյան ակումբի հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերը կազմել է շուրջ 6 մլն եվրո:
Հայ կիսապաշտպանը Կուբան է տեղափոխվել 2012 թվականի օգոստոսին: Սկսված շրջանում նա արդեն անց է կացրել երկու խաղ Կուբանի կազմում և դարձել երկու գոլի հեղինակ: