«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ն վերացնելու իշխանական ծրագրի շրջանակներում իրավապահները զբաղված են ԲՀԿ-ական պատգամավորների անցյալը փորփրելով, քրեական գործերի հիմքերի փնտրտուքով, այդ թվում եւ՝ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։

Հնարավո՞ր է Դուք էլ հեռանաք ԲՀԿ-ից՝ հարցրինք Ղուկասյանին։ «Ադրբեջանի մասին մտածեք, էրեխեքը զոհվում են սահմանին, էդ մասին մտածեք, ԲՀԿ-ն հայկական կուսակցություն է, ինչո՞ւ եք ուզում վերացնել, ազգը լուրջ խնդիրներ ունի, դուք ընկել եք ԲՀԿ-ի հետեւից»։


Մենք չենք ընկել, պարոն Ղուկասյան, այլ՝ իշխանությունը։ «Ես էլ բոլորի համար եմ ասում»։ Ապա հավելեց․ «Թավշյա հեղափոխություն է, չէ՞, եկեք լավ ապրենք։ Էդ ադրբեջանցին որ լռել է, հենց էնպես չի, թուրքի հետ մի բան մտածում է, դուք դրա մասին մտածեք, թե չէ մենք նույն լեզվով խոսող մարդիկ ենք»։

Հիմա բացառո՞ւմ եք, որ դուրս կգաք ԲՀԿ-ից, եթե քրեական գործերով Ձեզ ճնշեն։ «Ինձ չե՞ք ճանաչում, չգիտե՞ք ես ով եմ․․․ ինձ ճանաչում են։ Քրեական գործերն էլ իմ մոտ չեն, ուրիշի մոտ փնտրեք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում