Ռուսաստանի դատախազությունը Մոսկվայի քաղաքային դատարանին միջնորդություն է ներկայացրել, որ վերջինս արգելի Խաչատուրյան քույրերին մասնակցել հանրային միջոցառումների։ Այս մասին հայտնի է դարձել լրատվամիջոցներին, հայտնում է «Գազետան»։
Թե ինչ նպատակ ունի այս առաջարկվող արգելանքը, հայտնի չէ։ Բայց դրան զուգահեռ՝ դատախազությունը միջնորդել է, որ ևս 6 ամսով երկարացվեն քույրերից երկուսի խափանման միջոցները։
Հիմա գործը գտնվում է մինչդատական փուլում։ Քույրերը մեղադրվում են հորը սպանելու մեջ։
Հիշեցնենք, որ քույրերը այս կասկածանքով ձերբակալվել են 2018 թվականի հունիսին։ Նրանց առաջադրված վերջնական մեղադրանքը սպանությունն է։