Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանին և կառավարության վերահսկողության վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել։ Լուրը Tert.am-ին հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից։
Նիկոյանին ու Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել նույն քրգործի շրջանակներում։ Քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու մասին։
ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ առաջիկայում լրացուցիչ տեղեկություն կհայտնեն մեղադրանքների վերաբերյալ։