Դանիացի Անդերս Ֆող Ռասմուսենին ՆԱՏՈ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի աթոռում կարող է փոխարինել Բելգիայի ներկայիս պաշտպանության նախարար Փիթեր դե Կրեմը: Այս մասին գրում է EUractiv գործակալությունը:
Ռասմուսենի մանդատը ավարտվում է 2014 թվականի հուլիսին:
Բելգիայի պաշտպանության նախարար Փիթեր դե Կրեմը քննարկվում է որպես գլխավոր ֆավորիտ: Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ անձամբ Ռասմուսենը հրաժարականից հետո կարող է զբաղեցնել Եվրախորհրդարանի ղեկավարի պաշտոնը` փոխարինելով ներկայիս նախագահ բելգիացի Հերման վան Ռոմպեյին:
Փորձագետների կարծիքով Ռասմուսենի նկատմամբ այս կադրային փոփոխությունների հարցը, եթե այն հաստատվի, փակում է Եվրահանձնաժողովի պաշտոնին տանող ճանապարհը Բելգիայի նախկին վարչապետ և ներկայումս Եվրախորհրդարանում լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Գի Վերխովստադի համար:
Սա քիչ հավանականություն ունի, քանի որ մեկ կուսակցության երկու ներկայացուցիչ կղեկավարի Եվրամիության երեք կարևոր ինստիտուտներից երկուսը:
EUractiv-ի փորձագետները սակայն չեն բացառում, որ Ռասմուսենը հնարավոր է փոխարինի Քեթրին Էշթոնին ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում: