Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է Մինեապոլիսում Ջորջ Ֆլոյդի մահվանը հանգեցրած ձերբակալման նոր տեսանյութը, որը մեծ աղմուկ էր բարձարցրել աշխարհում և որին հետևեցին լայնամասշտաբ ցույցեր ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։
Հրապարակված կադրերում հստակ երևում է՝ ինչպես սպաներ Թոմաս Լեյնը և Ալեքս Քուենգը Ֆլոյդի գլխին են պահում ատրճանակ մինչ Ֆլոյդը հանգիստ նստած է մեքենայում։ Ակնհայտ է, որ Ֆլոյդը չի փորձում փախչել կամ դիմադրություն ցույց տալ, այլ երկու ընկերների հետ հանգիստ սպասում է մեքենայում, երբ ոստիկանները մոտենում են նրան։ Ֆլոյդը լաց է լինում, գոռում է, բողոքում է, որ տառապում է կլաուստրաֆոբիայով, ու կրկնում, որ չի կարող շնչել։ Նա խնդրում է չկրակել իր վրա։
«Սպա, խնդրում եմ, մի՛ կրակիր ինձ վրա։ Խնդրում եմ, ընկեր»,- ասում է Ֆլոյդը։
Մանրամասները` տեսանյութում: