Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Իջեւան քաղաքում 5-ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։
Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ նման բան իրենց հայտնի չէ։ Ըստ մեր տեղեկությունների՝ փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան եւ իրեն հետը չի տարել, ուրեմն չի սիրում իրեն»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):