Rhosus նավը, որն իրականացրել է ամոնիումի նիտրատի խմբաքանակի տեղափոխումը, և որի պատճառով օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում տեղի ունեցավ ուժգին պայթյունը, խորտակվել է 2018 թվականին, գրում է The New York Times-ը՝ ուսումնասիրելով նավի տեղաշարժին վերաբերող տվյալները և արբանյակային լուսանկարները: Նավը դուրս է եկել վրացական Բաթումի նավահանգստից 2013 թվականի սեպտեմբերին՝ ուղևորվելով Մոզամբիկ: Սակայն, այն մուտք է գործել Բեյրութի նավահանգիստ, որտեղ տեղական իշխանությունները նավի վրա հայտնաբերել են անհամապատասխանություններ և առգրավվել են նավի վրա առկա բեռը: Rhosus նավից արձակվող վերջին ազդանշանը գրանցվել է 2014-ի օգոստոսի 7-ին, գրում է NYT-ը: Նավի անձնակազմին հաջողվել է լքել այն, որից հետո տեղական իշխանությունները ամոնիումի նիտրատը տեղափոխել են պահեստներ: 2015-ին նավը տեղափոխվել է նավահանգստի մեկ այլ վայր, որտեղ կանգնած է մնացել 3 տարի: Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Rhosus-ի չափսերին համապատասխանող նավը, դատարկ կանգնած է եղել նավահանգստում: 2018-ի փետրվարին նավը վնասվածքի պատճառով սկսել է խորտակվել, իսկ մի քանի օր անց, այն ամբողջությամբ հայտնվել է ջրի տակ: Փետրվար 18-ին արված արբանյակային լուսանկարները վերլուծել է Maxar-ի փորձագետ Սթիվեն Վուդը: Ըստ նրա՝ խորտակված նավը պարզ երևում է արբանյակային լուսանկարներում: Օգոստոսի 5-ի դրությամբ Rhosus-ը գտնվում է պայթյունի վայրից ավելի քան 500 մետր հեռավորության վրա՝ ամբողջությամբ ջրի տակ:
Նյութի աղբյուրը՝ mamul.am



 
										
										 
										
										 
										
										 
													 
													 
													 
													 
											






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					