Կալիֆոռնիայի համալսարանի փորձագետները կարծում են, որ կանգնելուց հետո մարդու մոտ առաջացած գլխապտույտը կարող է ծերության ժամանակ թուլամտության մասին վկայել: Դեպի ուղեղ արյան հոսքի բացակայությունը առաջացնում է ճանաչողական խանգարում:
Փորձագետները նման օրինաչափություններ են նկատել՝ շնորհիվ ուսումնասիրությունների, որոնց մասնակցել են 12-ից 70 տարեկան ավելի քան 2 հազար մարդ՝ հայտնում է Daily Mail-ը:
Նրանց հետևել են 12 տարի: Արդյունքում պարզ է դարձել, որ ցածր սիստոլային ճնշմամբ հիվանդները, ինչը հաճախ գլխապտույտի պատճառ է հանդիսանում, դեմենզիայի զարգացման գրեթե 40 տոկոսով ավելի մեծ ռիսկ ունեն:
Պատճառն այն է, որ արյան խոշոր անոթները տարիքի հետ կորցնում են իրենց ճկունությունը: Դրա պատճառով սկսվում են ճնշման խնդիրներ: Սա հանգեցնում է տարեցների մոտ օրթոստատիկ հիպոթենզիայի առաջացման, ինչին բախվում է 50 տարեկանից բարձր մարդկանց 5%-ը, ինչպես նաև 20%-ը 70 տարեկանից հետո: