Մինսկում բողոքի ակցիաների մասնակիցներից մեկը զոհվել է, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով Բելառուսի ՆԳՆ մամուլի քարտուղար Օլգա Չեմոդանովային:
Ըստ ՆԳՆ-ի, ցուցարարը փորձել է անհայտ պայթուցիկ սարք նետել հատուկ նշանակության ջոկատայինների վրա՝ Պրիտիցկու պողոտայում տեղի ունեցած դիմակայության ժամանակ, սակայն սարքը պայթել է ցուցարարի ձեռքում: Նա մահացել է ստացված վնասվածքներից:
Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են օգոստոսի 9-ին։ Պետության գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, ԿԸՀ-ի նախնական տվյալներով, հավաքել է ընտրողների ձայների 80,23 տոկոսը: Կիրակի երեկոյան Բելառուսի մի շարք քաղաքներում զանգվածային չարտոնված բողոքի ակցիաներ են սկսվել։ Ոստիկանությունը նրանց դեմ արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և լուսաձայնային նռնակներ է կիրառել, ինչպես նաև ցուցարարներին դուրս է մղել քաղաքի կենտրոնից:
Օգոստոսի 10-ին բողոքի ակցիաները Բելառուսում վերսկսվել են։