Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտնել է, որ իր աղջիկներից մեկը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ և իրեն լավ է զգում, հաղորդում է ՏԱՍՍ-ը : «Որքան ինձ հայտնի է, այսօր առավոտյան աշխարհում առաջին անգամ պատվաստանյութ է գրանցվել նոր կորոնավիրուսի դեմ»,- նա ասել է կառավարության անդամների հետ հանդիպման սկզբում: Պուտինը առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին խնդրել է իրեն մանրամասն տեղեկացնել գործընթացի մասին: «Ես գիտեմ, որ այն [խմբ. պատվաստանյութը] բավականին արդյունավետ է, կայուն իմունիտետ է ձևավորում և, կրկնում եմ, անցել է բոլոր անհրաժեշտ ստուգումները»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Ավելի վաղ Մուրաշկոն հայտարարել էր պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ավարտի մասին: Այն մշակվել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության Ն.Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Պուտինը հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում աշխարհում կորոնավիրուսի դեմ շատ պատվաստանյութեր կլինեն: Ըստ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի զանգվածային արտադրությունը կսկսվի մոտ ապագայում:
Նյութի աղբյուրը՝ factor.am



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					