Հուլիսի 12-ին տեղեկություն ստացվեց, որ Արարատյան փողոցի 76/4 տան բակում մի շարժական գազագլանատակառներով ավտոմեքենա անօրինական գազալիցքավորում է կատարում: Որպես հիմնական սպառող` նշվում էր ԱԺ պատգամավոր Մուրադ Մուրադյանի Toyota Camry ավտոմեքենան:
Թղթակիցը այս մասին զրուցել է պատգամավորի հետ: Թղթակցի հարցին, թե ինչպես է բացատրում այն, որ պատգամավորի ավտոմեքենան անօրինկան գազով է լիցքավորվում, Մուրադ Մուրադյանը պատասխանել է, որ ինքն այդ ժամանակ Հայաստանում չի եղել, և վարորդն ինչ-որ տեղից գազ է լցրել:
«Հիմա դրա մեջ ի՞նչ վատ բան կա, տղա է, գազը պրծել է, այդտեղից է լիցքավորել: Ես քիչ եմ նստում այդ մեքենան: Դե հիմա որ նստում եմ, ի՞նչ իմանամ` նա որտեղ՞ից է գազ լցնում: Պատկերացրեք, որ տեղ եմ գնում, ու գազը պրծնում է: Մոտենում ենք գազ լիցքավորելու տեղը, ի՞նչ իմանամ ` այդ տեղն օրինական է, թե` ոչ»,- ասել է պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Թղթակիցը նաև հարցրել է պատգամավորին, թե արդյոք նա չի՞ պատրաստվում պատժել իր վարորդին, ինչի կապակցությամբ Մուրադ Մուրադյանն ասել է. «Լավ ասենք պատժեցի, գյուղացիք ի՞նչ կասեն ինձ: Բա չե՞ն ասի, թե հիմա տղա էր , գնացել էր, մի բան էր արել»:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի` 26.07.2013թ. համարում: