«Ժողովուրդ» թերթն անդրադարձել է հուլիսի 22-ին հրազենային վնասվածքից մահացած զինծառայող Նարեկ Հովսեփյանի թեմային: Թղթակիցը զրուցել է մահացած զինծառայողի քրոջ` Աննա Հովսեփյանի հետ, ով կարծիք է հայտնել, որ իր եղբոր մահվան մեջ միանշանակ մեղավոր են զորամասի պատասխանատուները: 

«Ոչինչ մինչև հիմա մեզ համար պատճառաբանված չէ : Նարեկը մայիս ամսին կարճաժամկետ արձակուրդ էր եկել ու շատ գոհ էր, ոչ մի խնդիր չուներ :

Մեզ այս պահին ոչինչ չեն ասում»,- ասել է Ա.Հովսեփյանը :

Նրա խոսքով զորամասի պատասխանատունրեն այս օրերին գտնվում են Վանաձորում և սպասում, որ զոհված զինվորի հարազատների հետ գնան զորամաս, որտեղ տեղի է ունեցել դեպքը :

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի` 26.07.2013թ. համարում: