Երեկ երեկոյան, երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարեց տրանսպորտի սակագնի մասին, ամբողջ Երևանը ցնծության մեջ էր:
Բոլորը միասնական դարձած տոնում էին այն հաղթանակի բերկրանքը, որի համար օրեր շարունակ պայքարում էին:
Պետք է նկատենք, որ ակտիվիստների պայքարին այս օրերին միացել էին նաև այն մարդիկ, ովքեր իրենց փոքրիկ լուման էին ներդնում` հաղթանակի հասնելու համար:
YerevanNews.am-ի թղթակիցը երեկ երեկոյան ականատես եղավ, թե ինչպես են օպերայի հարակից տարածքում գտնվող փոքրիկ ֆռեշ-բարի աշխատակիցները երևանցիներին անվճար սուրճ, թեյ, հյութ բաժանում:
«Երևանյան սուրճ» ընկերության աշխատակիցները մեզ տեղեկացրեցին, որ արդեն մի քանի օր է, ինչ իրենց աշխատակիցները Երևանի տարբեր հատվածներում ակտիվիստներին, բողոքի ակցիայի մասնակից երիտասարդներին սառը հյութեր, սուրճ և թեյ հյուրասիրում:
Ստորև ներկայացնում ենք YerevanNews.am-ի լուսանկարները