Ապամոնտաժվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինի, հարակից համայնքի ղեկավարի և ոստիկանության ծառայողների ներկայությամբ ապամոնտաժվել, հեռացվել և առգրավվել է Աժդահակ խառնարանալճում տեղադրված բենզապոմպը։

Հարուցվել է վարույթ։

Շնորհակալ ենք քաղաքացիներին ահազանգելու համար և հորդորում ենք աջակցել ու հետամուտ լինել նմանօրինակ խնդիրների լուծմանը»:

 

‼️ ԱՊԱՄՈՆՏԱԺՎԵԼ Է ԱԺԴԱՀԱԿ ԽԱՌՆԱՐԱՆԱԼՃՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԵՆԶԱՊՈՄՊԸ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ցուցումով՝...

Posted by Davit Grigoryan on 2020 թ. օգոստոսի 12, չորեքշաբթի