«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը՝ ժամը 18:00-ին, մեր շենքի ու հարակից շենքերի հպարտ քաղաքացիները դուրս են գալու բակ պաշտպանելու սեփական երկրում, թաղում արժանապատիվ ապրելու իրենց իրավունքը:
Մեր շենքի բնակիչների մոտ 100 ստորագրություններին պատասխան տրվեց, որ շինթույլտվություն տալիս հաշվի կառնվեն մեր հարցադրումները:
Հաշվի է առնվել ոչինչ:
Կցված նկարում կտեսնենք նախագիծ, որը սուտ է, պատկերված նկարում կանաչապատ տարածության փոխարեն սեփական տներ են ու տների բնակիչերը չգիտեն, որ իրանց տները էլ չեն լինելու........շենքից 10 մետր հեռավարություն, անժամկետ աղմուկ, փոշի:
Նման վերաբերմունք քաղաքացիների հանդեպ ցույց չեն տալիս, նման արհամարհական վերաբերմունքը խոսում է կա՛մ բարդակի, կա՛մ քաղաքացիներին բանի տեղ չդնելու մասին:
Հուսով ենք՝ տարածք կգան պաշտոնյաներ, ու մենք մեր հարցերի պատասխանները կստանանք:
Աղբյուր Սերոբ 7»:
Վաղը ժամ 18:00-ին մեր շենքի ու հարակից շենքերի հպարտ քաղաքացիները դուրս են գալու բակ պաշտպանելու սեփական երկրում, թաղում...
Posted by Davit Petrosyan on 2020 թ. օգոստոսի 12, չորեքշաբթի