Քաղաքապետարանի դիմաց արդեն հավաքվել են մեծ թվով քաղաքացիներ և նրաց հոսքը գնալով ավելանում է:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այստեղ է նաև փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ակտիվիստները մի շարք պահանջներ ունեն, որոնք պետք է ներկայացնեն քաղաքապետարանին:

Նրանք առաջին հերթին պահանջում են հատուցել այս 5 օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվողների տված ավել գումարը և ուղեվարձը 5 օր սահմանել 50 դրամ, որպեսզի վճարված 50 դրամը փոխհատուցվի:

Միևնուն  ժամանակ նրահք նշում են, որ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասրդյանը և «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրեն Միսակ Համբարձումյանը խաղաղ ակցիայի ժամանակ բախումներ են հրահրել և հանցագործ վարքագիծ են դրսևորել: Հաշվի առնելով այս ամենը ակտիվիստները պահանջում եյ անհապաղ պաշտոնանկ անել նրանց և այս որոշումը կայացնող բոլոր պաշտոնյաներին ենթարկել պատասխանատվության:

Լուսանկարները և տեսանյութը` շուտով