Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս տիեզերագնաց Իվան Վագները հյուսիսափայլին հետևելու ընթացքում Երկիր մոլորակի հարավային կիսագնդում 5 չբացահայտված թռչող օբյեկտ է նկարահանել:
«9-12 վայրկյանների ընթացքում հայտնվում են թռչող օբյեկտներ, որոնք թռչում են զուգահեռ և հավասար հեռավորությունների վրա: Ի՞նչ եք կարծում, ինչ են դրանք իրենցից ներկայացնում՝ երկնաքա՞ր, արբանյա՞կ, թե՞ …»,- գրել է տիեզերագնացը:
Ուսումնասիրություն համար նկարահանված կադրերը տիեզերագնացը խոստացել է տրամադրել «Ռոսկոսմոս»-ին և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական երևույթների հետազոտությունների ինստիտուտին: Որոշ մեկնաբաններ կարծիք են հայտնել, որ Վագների նկարահանած օբյեկտները կարող են լինել համաշխարհային ինտերնետային Starlink համակարգի արբանյակները:Գիտնականները նշում են, որ չբացահայտված թռչող օբյեկտների առաջացման պատճառները կարող են լինել տեխնածին և բնական: