ԽՈՅ
Այսօր Ձեզ համար պայքարելու և Ձեր ուզածին հասնելու համար հիանալի օր է: Սակայն դրա համար անհրաժեշտ կլինի դիմել այնպիսի քայլերի, որոնց մասին նույնիսկ չեք մտածել: Ժամանակն է գործի դնել Ձեր երևակայությունը և հնարամտությունը: Իսկ եթե Դուք դեռ փնտրտուքների մեջ եք, ապա այսօր շանս կունենաք ծանոթություններ հաստատելու հետաքրքիր, օրիգինալ անհատականության հետ: Հանդիպումը կարող է լինել ցանկացած տեղ և ցանկացած ժամի:
ՑՈՒԼ
Այսօր աստղերը Ձեզ խորհուրդ են տալիս հույս չդնել Ձեր կազմակերպվածության վրա, քանի որ այն ցանկացած պահի կարող է դավաճանել Ձեզ: Թվում է՝ սիրային հարցերում չի պահանջվում կազմակերպվածություն, սակայն դա այդպես չէ: Համաձայնեք, շատ վատ է ուշանալ հանդիպումից, կամ շփոթել հանդիպման վայրը: Չէ որ հենց այսպիսի հարցերը կարող են հարաբերություններին վերջը դնել:
ԵՐԿՎՈՐՅԱԿ
Այսօր ռոմանտիկան և սերը կիշխեն Ձեր կյանքում, եթե Դուք պատրաստ եք հանուն դրանց ձեռնարկել քայլեր: «Սովորական հանդիպում» արտահայտությունը այսօրվա համար չէ: Աստղերը այսօր Ձեզ խորհուրդ են տալիս հարցերին անսովոր, ոչ ստանդարտ լուծումներ տալ: Ձեր սիրելիի համար անակնկալ պատրաստեք, և նա անպայման կգնահատի դա:
ԽԵՑԳԵՏԻՆ
Ձեզ համար այսօր սիրելի մարդու հետ շփման մեջ որոշակի դժվարություններ կառաջանան: Հնարավոր է՝ դա կլինի սովորական վեճ, կամ անսպասելի իրավիճակ, որը կխանգարի Ձեզ հանդիպել: Չի բացառվում, որ երկուսիդ տրամադրությունն էլ վատ լինի: Ամեն դեպքում, Դուք այսօր ունեք երկու տարբերակ, կամ սպասել նրա առաջարկին կամ ինքներդ փոխեք իրավիճակը:
ԱՌՅՈՒԾ
Այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս լինել շատ լուրջ և սենտիմենտալ: Սիրային հարցերում նա ունակ է ցուցաբերել հումոր և սիրախաղ: Եթե Դուք արդեն ունեք սիրելի մարդ, ապա հիանալի և ուրախ օր կանցկացնեք: Իսկ եթե Դուք մինչև հիմա միայնակ եք, ապա այսօր Դուք կնկատեք բավականին շատ հայացքներ՝ ուղղված Ձեզ:
ԿՈՒՅՍ
Այսօր աստղերը Ձեզ հուշում են հասկանալ Ձեր հակասական զգացմունքները: Արդյոք Ձեր սիրելին Ձեր սիրտն ամբողջությամբ է գրավել, թե կա ևս ինչ-որ մեկը: Դուք, նույնիսկ, հաշիվ չեք տալիս այդ հարցով, սակայն Ձեր կյանքում մեծ տեղ ունի սիրախաղը: Նույնիսկ, եթե այդպես է, ապա ինչու գլուխներդ մտցնեք ավազի մեջ: Ամեն դեպքում ընտրությունը ճիշտ է:
ԿՇԵՌՔ
Այսօր աստղերը ձեղ խորհուրդ են տալիս առաջին հերթին մտածել ձեր մասին: Դուք այսօր պետք է անեք այն ամենը ինչը ձեզ հաճույք կպատճառի: Գնել ինչ-որ գեղեցիկ և նուրբ իր, կամ ժամանակ անցկացնել վաննայում և այլն: Այսօր կարելի է ժամանակավոր «դավաճանել» ձեր կանոններին: Երբեմն սիրո հարցում պետք է եսասեր լինել:
ԿԱՐԻՃ
Այսօր դուք պետք է կոմպրոմիսի գնաք ձեր սիրելիի հետ: Նայեք ձեր հարաբերություններին ուրիշ տեսանկյունից: Եթե դուք չվորոշեք զիջել որևէ հարցերում, ապա ամեն ինչ կփչանա: Ամեն օր վիճելու փոխարեն, փորձեք ավելի շատ ուշադրություն դարձնել ձեր սիած մարդուն:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Այսօր ձեր միջև կարող է տարաձայնություններ առաջանալ: Միգուցե դա ոչ շատ լուրջ վեճ է կամ դուք չեք կիսում ձեր նույն կարծիքը: Ամեն դեպքում պետք չէ գլոբալ եզրակացություններ անել կատարվածի մասին: Տղամարդիկ և կանայք պետք է տարբեր լինեն, դա բնության օրենքն է: Կարևորը վեճերի ժամանակ չասել այնպիսի խոսքեր, որոնց համար հետո կզղջաք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ
Այսօր աստղերը ձեզ և ձեր սիրելիին կտա բավականի ռոմանտիկ և կրքոտ օր անցկացնելու հնարավորություն: Այսօր դուք հիանալի և էմոցիոնալ օր կունենաք: Եթե Դուք երկար ժամանկ եք միասին, ապա Ձեր մեջ կարթնանա արդեն վաղուց մարած զգացմունքները: Դուք միշտ առաջին քայլն եք անում:
ՋՐՀՈՍ
Այսօր Դուք պետք է նախաձեռնող լինեք Ձեր սիած մարդու նկատմամբ: Եթե Դուք ունեք մշտական ընկեր, որի հետ կուզեիք հանդիպել, մտածեք՝ արժե պատասխանատվությունը վերցնել Ձեզ վրա: Ուր և երբ գնալ, և նույնիսկ ինչպես այնտեղ հասնել, թող որ այդ ամենը Ձեր մտքում լինի, մի մոռացեք այդ հարցերի մասին: Այդպես ավելի հեշտ կլինի:
ՁԿՆԵՐ
Այսօր երեկոյան լավ կլինի ոչ մի բան չպլանավորել: Միևնույն է՝ կյանքը ինքն է որոշում ինչ պլաններ կլինեն օրվա ընթացքում: Միգուցե Ձեր սիրելին ինքը կընտրի ժամանակը և վայրը հանդիպման համար: Իսկ միգուցե կլինեն լրիվ ուրիշ անակնկալներ: Հուսալքվելու փոխարեն, պետք է ընդունեք յուրաքանչյուր փոփոխությունը և հարմարվել դրանց: Միայն այդ դեպքում հաջորդ օրը կբերի մեծ հնարավորություններ: