Ֆեյսբուքյան օգտատեր Մարգարիտա ՆԻկոլաևնան գրում է.

Բաց նամակ ունիվերսալ ցուցարար Մանուել Մանուկյանին
Բարև անասնապահ, ես ամեն օր ստանում եմ 1000-ավոր նամակներ, ինչպես դու ես ասում՝ ինձ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են գրում, և ես էլ քո ասածի նման, տասնյակ հազարավոր քաղաքացիների անունից հարցեր եմ հղում քեզ, խնդրում եմ պատասխանես կետ առ կետ։

Ուղղակի ես քանի որ քեզ պես ցուցարար չեմ աշխատում, ես մասնագիտությամբ եմ վաստակում, ժամանակ չունեմ քեզ պես փողոցներում ճղճղալով հարցերս ուղղելու, այսպես եմ գրում։ Չմոռանաս պատասխանել կետ առ կետ՝ առանց խուսափելու հարցերից, որոնց պատասխանները ես հստակ գիտեմ, սակայն դու պետք է պատասխանես տասնյակ հազարավոր քաղաքացիներին ինքդ։

1. Նախ սկսենք նրանից՝ ինչո՞ւ օրեր առաջ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից դուրս գալիս, երբ նկատեցիր, որ քեզ լուսանկարում են, արագ վազելով փախար։ Ի՞նչ ունես թաքցնելու քո լեզվով ասած՝ «հասարակ կաղակածուծ» (հավանաբար քաղաքացի նկատի ունես)։
2. Որքա՞ն գումար ես ստացել Մարտի մեկի մեղադրյալ Սեյրան Օհանյանից ուղիղ կամ միջնորդավորված, երբ մասնակցում էիր նրա և Վարդան Օսկանյանի ՕՐՕ դաշինքի հավաքներին։
3. Որքա՞ն գումար ես ստացել Մառnզ Մարգոյից։

4. Դու նշում ես, որ ծնողներդ գյուղացիներ են, որքան օրվա հացի գումար են վաստակում, իսկ դու անասնապահ ուսանnղ ես, որտեղի՞ց քեզ գումար Մերսեդես վարելու համար։
5. Երբ ապրիլյանի վիրավոր տղաների համար բարեգործական համերգ կազմակերպեցիր Սերժի օրոք, ինչո՞ւ ողջ գումարը՝ երկու միլիոն 215 հազար դրամը, չփոխանցեցիր վիրավոր տղաներին, փոխարենը այդ գումարի տասը տոկոսից ավելին մսխեցիր ռեստորանում խրախճանքներիդ վրա։
6. Որտե՞ղ ես դու աշխատում, ո՞րն է քո եկամտի աղբյուրը, որ կարողանում ես վճարել և՛ ուսմանդ վարձը, և՛ բնակարանիդ վարձակալության վարձը, և՛ գրասենյակի տարածքի համար, էլ չեմ ասում կոմունալ վճարներ, մեքենայի հետ կապված ծախսեր՝ գույքահարկ, ապպա, վառելիք և այլն, ինչպես նաև հագուստ, սնունդ և այլ հազար ու մի ծախս։ Մի՞թե ապրելով քաղաքում հնարավոր է անասնապահ լինել ու այդքան գումար վաստակել։

7. Սերժ Սարգսյանի օրոք վարկերի տnկոսներն ավելի բարձր են եղել, ինչո՞ւ այն ժամանակ այդ մասին չէիր խոսում, իսկ այժմ, երբ քանի գնում նվազում են, կոկորդդ ես պատռում, և ոչ միայն կոկորդդ։
8. Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո իրականացրել է վարկային համաներում, որից օգտվել են հարյուր հազարավոր վարկառուներ, ինչո՞ւ ես ստում և ասում, որ վարչապետը իր խnստումը չի իրագործել։ Չէ՞ որ այդ ամենի համար մարդիկ ստորագրել են, դրանք փաստաթղթերով գոյություն ունեն, և վերջապես այդ մարդիկ կան, լսում են քեզ և տեսնում՝ ինչպես ես ստում նենգաբար։

9. ԻՆչո՞ւ ես ստում, իբր այլ երկրներում մարդկանց մեկ տարի վարկային արձակուրդ են տվել, կամ որ համաշխարհային բանկը ՀՀ վարկառուներին մեկ տարի արձակուրդ է տվել։ Նախ, ցnւյց տուր այդ երկրները՝ պաշտոնական աղբյուրներից նյութեր, որ մեկ տարի վարկային արձակուրդ են տվել, հակառակ դեպքում դու շարքային սուտասան կլինես, և երկրորդ, դու այդքան անգրագետ ես, որ չգիտե՞ս, որ ՀՀ քաղաքացիների վարկերը համաշխարհային բանկի ու ֆինանսների նախարարության հարաբերությունների հետ կապ չունեն, թե՞ իմանալով ես միտումնավոր ստում։
10. Ճի՞շտ է արդյոք, որ մերձքոչարյանական շրջանակներից քեզ տրված հանձնարարականը հետևյալն է. որքան շատ դժգոհ մարդ, որքան շատ քո կողմից խաբված քաղաքացի, որոնք քեզ լսելով վարկերը չեն վճարի և կընկնեն դատարանների դռները, այնքան շատ վարձատրություն քեզ, գուցե նաև Մերսեդեսիդ մոդելը թարմացնեն։ Ինչպե՞ս է լինnւմ, որ դեռ դու ակցիայի վայր չես հասել, չես էլ հայտարարել ակցիայի մասին, սակայն Քոչարյանի լրատվամիջոցի լրագրողն ու օպերատորը քեզնից ավելի շուտ արդեն նշված վայրում են հայտնվում ու քեզ են սպասում։ Պարզաբանի՛ր հստակ։

 

11. Ի վերջո դու պատերազմին մասնակցե՞լ ես, մանրամասն կարn՞ղ ես ասել, թե կոնկրետ ինչ ես արել՝ առանց ռա զմական գաղտնիք խախտելու, եթե իհարկե տիրապետում ես գաղտնիքի, ինչին խիստ կասկածում եմ։ Ապրիլյանի մասնակիցներից կոնկրետ ո՞ւմ հետ ես կռվել։ Ինչո՞ւ այլևս չես նշում, որ դու պատերազմի մասնակից ես, մոռացե՞լ ես այդ մասին, թե՞ ընդունում ես, որ ստում էիր և սուտդ բացահայտվել է։
12. Ինչո՞ւ ես քո էջից արագ հեռացնում այն մեկնաբանությունները, որոնցում կան այս հարցերը։ Ինչո՞ւ ես քեզ դուր չեկած բոլոր մեկնաբանությունները ջնջում , իսկ նրանց հեղինակների համար արգելափակում մեկնաբանություն գրելու հնարավորությունը։ Քանի՞ հոգու ես այդպես արգելափակել, որ քեզ չբացահայտեն։

Պահանջում եմ պատասխանես տասնյակ հազարավոր քաղաքացիների հարցերին՝ կետ առ կետ՝ առանց խաբս տալու և խուսափելու։ Հակառակ դեպքnւմ տասնյակ հազարավոր քաղաքացիներն արդարացիորեն կկարծեն, որ դեռ այսքան երիտասարդ և արդեն այսքան կեղտ nւնես տակդ, որոնց անդրադառնալ նույնիսկ վախենում ես, որպեսզի չբացահայտվես։