Ուֆայում հետաքննվում է սառնասիրտ հանցագործություն, որը կատարվել է երեխաների կողմից, հայտնել են հանրապետության ՆԳՆ-ից։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին․ 8-ամյա աղջիկը տուն չի վերադարձել երեկոյան զբոսանքից հետո, եւ նրա մայրը դիմել է իրավապահ մարմիններին, հաղորդում է ՄԿ-ը։
Կարճ ժամանակ անց ոստիկանները հայտնաբերել են խեղդամահ եղած աղջկա դին։ Պարզվել է, որ երեխան զոհվել է հասակակիցների հետ խաղի ժամանակ։ Ուժեղ սեղմել են երեխայի քներակին, այնուհետեւ, վախենալով հետեւանքներից, նետել նրա դին գետը։
Հանցագործության հետքերով բերման է ենթարկվել 13-ամյա տղա։ Այժմ նրա հետ անցկացվում են քննչական գործողություններ։