Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ դիմակներ պետք է կրեն 12 տարեկանից բարձր երեխաները:
Դեռ քիչ բան է հայտնի այն մասին, թե ինչպես է վիրուսը փոխանցվում երեխաներին, սակայն փաստեր կան, որ դեռահասներն իրենք կարող են վարակել ուրիշներին այնպես, ինչպես մեծահասակների դեպքում է:
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս 12 տարեկանից բարձր երեխաներին դիմակներ կրել վիրուսի ակտիվ տարածման գոտիներում, երբ անհնար է պահպանել առնվազն մեկ մետր հեռավորություն:
6-ից 11 տարեկան երեխաների համար ԱՀԿ-ը խորհուրդ է տալիս դիմակ կրել՝ կախված տարածաշրջանում վիրուսի փոխանցման աստիճանից, եթե երեխան շփվում է խոցելի խմբում գտնվող մարդկանց հետ, ինչպիսիք են տարեցները:
Միևնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է, որ նորմալ պայմաններում 5 տարեկանից ցածր երեխաները կարող են դիմակներ չկրել: