Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2013թ հունվար-հունիս ամիսների առաջին 1000 խոշոր հարկատուների ցուցակը:
Ցուցակը գլխավորում է «ՀայՌուսգազարդ» ընկերությունը, որն այս ամիսների ընթացքում վճարել է 19.403.936 ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ:
Խոշոր հարկատուների ցուցակի երկրորդ հորիզոնականը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը վճարել է 12.841,573 ՀՀ դրամի հարկեր:
Երրորդ տեղում «Ղ Տելեկոմն» է, որի վճարած հարկերը կազմում են 11.190.134 ՀՀ դրամ:
Չորրորդ տեղում` «Արմենիա Տելեֆոն կոմպանին» է, որը 7.504,536 ՀՀ դրամի հարկեր է վճարել և հինգերորդ տեղում` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, որի վճարած հարկերը կազմում են 6,746,117 ՀՀ դրամ:
Խոշոր հարկատուների ամբողջական ցանկը կարող եք դիտել այստեղ