Աշխարհում կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը հասել է 812 527-ի, վարակման դեպքերի թիվը՝ 23 586 511-ի։
Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ ապաքինվել է 16 085 555 պացիենտ, ներկայումս բուժում է ստանում 6 688 429-ը։ Նրանցից 61 505-ի (1 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր։
Աշխարհում վարակվածների բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է (5 874 146)։ ԱՄՆ-ն առաջատար է նաեւ մահվան դեպքերի բացարձակ թվով (180 604)։
Միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով առաջատարը Կատարն է (41 672), միլիոն բնակչությանը բաժին ընկնող մահվան դեպքերի թվով՝ Սան Մարինոն (1237)։
Վերջին տեղեկություններով՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 42 792 դեպք եւ մահվան 852 դեպք։ Մեզ մոտ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում վարակման 14 437 եւ մահվան 287 դեպք