«Փաստ» թերթը գրում է. «Վերջին երկու օրերին հայկական տեղեկատվական հոսքերի էպիկենտրոնում նորից առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Նախօրեին Թորոսյանն ապաակտիվացրեց իր ֆեյսբուքյան օգտահաշիվը (նաեւ պաշտոնական էջը), իսկ դրանից առաջ էլ անընդհատ տեղեկություններ էին շրջանառվում, որ Թորոսյանը հրաժարական է ներկայացրել կամ ներկայացնելու։
Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մինչեւ սեպտեմբերի 18-ը Արսեն Թորոսյանը մեկնում է արձակուրդ. այս լուրը նախորդ զարգացումների ֆոնին այնքան էլ զարմանալի չէ, քանզի քիչ չեն դեպքերը, երբ պաշտոնյաները աշխատանքից ազատվում են «արձակուրդից հետ չգալով»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Թորոսյանի հետ կապված որոշակի «հարցեր» կան, այդ թվում՝ կորոնավիրուսի թեսթերի հետ կապված։ Ի դեպ, կառավարության մեր աղբյուրը փոխանցում է, որ պարզապես ներկա փուլում կառավարությունում որոշում են կայացրել Թորոսյանին կորոնավիրուսային «պատերազմի» շրջանում ուղարկել արձակուրդ, իսկ այդ ընթացքում կպարզվեն բոլոր հանգամանքներն ու «հարցերը», ըստ այդմ էլ կորոշվի Թորոսյանի ապագան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում