Ինչպես տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից Արտաշատի քաղաքապետարանում` Արտաշատի քաղաքային լճի և դրա շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքների համար ՀՀ կառավարության 29.03.2012թ. թիվ 362-Ն որոշմամբ հատկացված գումարների ծախսման ճշտության ստուգման, ինչպես նաև ՀՀ Արարատի մարզպետարանում իրականացված` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքների համար 2011-2013 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեներով նախատեսված` կառավարության պահուստային ֆոնդից միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման ու կապիտալ ծախսերի, մասնավորապես` շենքերի և շինությունների շինարարության և կապիտալ վերանորոգման իրականացման նպատակով 2013 թվականի պետական բյուջեի մասին` ՀՀ օրենքով նախատեսված միջոցների հատկացման և ծախսման ճշտության ընտրանքային ստուգման նյութերի հիման վրա Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: