Լյովա Եղիազարյանն իր էջում գրել է.


Ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում գե րության մեջ հարազատ ունենալ:Այդ ծանր և դա ժան զգացողությունը ես ու իմ ընտանիքը ունեցել ենք տարիներ առաջ, երբ 1991 թ.-ին «Կոլցո» օպերացիայի շրջանակներում Ոսկեպարում ռուսները գերի վերցրին Վանաձորի ազատամար տիկ ոստիկաններին և հանձնեցին թշ նամուն,որի մեջ էր կնոջս եղբայրը, իմ եղբայրը՝ Արտուշ Չիլինգարյանը: 60 օր նրանք մնացին Կիրովաբադի բեր դում, դա ժան կտ տանքների ենթարկվեցին: Ուրիշների համար դրանք սովորական օրեր էին,մեզ համար՝ տա ռապանքի և սպասումի, նաև ամենաահավոր սպասումի երկար և ձիգ օրեր:

Ազատվեցին խոշ տանգված, ոսկորները ջա րդված, սակայն հպարտ և կազդուրվելուց հետո նորից գնացին մար տի: Արտուշի և ընկերների հետ բազմաթիվ հանդիպումների ու հավաքների ժամանակ երբեք չեն հիշել այդ օրերը, մենք էլ չենք հարցրել:4 տարի առաջ Արտուշը իր հետ դեպի հավերժություն տարավ այդ օրերի դա ժան հուշերը: Ես հասկանում եմ մեր սպա յի հարազատներին, խոսք չեմ գտնում ասելու, միայն խնդրում եմ,որ չհավատան թշ նամու քարոզչությանը և սպասեն հույսով և հավատով: Կգա՛, անպայման կգա՛: