Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը կորոնավիրուսով վարակված երեխաների առողջական վիճակը կայուն է. շարունակում են մնալ երեւանյան բուժհաստատություններում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երեխաները զարգացման ծանր արատներով են, չորսը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ, իսկ երկուսը՝ «Արաբկիր» բկ: Երեխաներից մեկը տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք. խնդիրներ էր ունեցել. հիմա վիճակը կայուն է»,-ասաց Ասլանյանը։