Աշխարհազորի ստեղծումը որեւէ ձեւով լայնամասշտաբ պատերազմի նշան չէ, դա ուղղակի հասարակության պատրաստությունն է արձագանքելու ռազմական բնույթի մարտահրավերներին ու սպառնալիքներին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե շատերը հարց են հնչեցնում, թե արդյոք մեր բանակի ռեսուրսները բավարար չեն, որ աշխարհազորի անհրաժեշտություն է ծագել, նախարարը պատասխանեց. «Մեր ակտիվ բանակի ռեսուրսները իհարկե կարող են բավարար չլիներ»:


Ինչ վերաբերում է դիտարկմանը, որ սա գուցե «ազգ-բանակ» հայեցակարգի շրջանակներում է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ազգ բանակ հայեցակարգը չեմ կարդացել»:

Նա նաեւ հավելեց, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն կանխատեսելի է: