«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավապահ համակարգը մի շարք աղմկահարույց բացահայտումներ արեց, որի շրջանակներում նախաքննական, հետաքննական մարմինները տարբեր միջնորդություններ ներկայացրին դատարան` խուզարկություններ իրականացնելու, տարբեր անձանց ձերբակալելու, կալանավորելու համար: Իրավիճակը ցույց էր տալիս մեկ բան. թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչ քաշելու ժամանակ չունի, և, նախորդ տարվա համեմատ, այս տարի ունենք թվերի աճ:
«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն է արել՝ պարզելու համար, թե ինչ պատկեր ունենք թավշյա հեղափոխությունից հետո: Այսպիսով, 2019 թվականի 6 ամիսների ընթացքում հետաքննական և նախաքննական մարմիների կողմից մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 777 դիմում, որից 86-ը մերժվել է, իսկ 688-ը` բավարարվել: Իսկ, ահա, 2020 թվականի 6 ամիսների ընթացքում նման դիմումների թիվը 953-ն է, եղել, որից 150-ը մերժվել է, և բավարարվել է 793-ը: Ասել է թե՝ նախորդ տարվա 6 ամիսների համեմատ՝ ունենք աճ: Իսկ, ահա, 2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում տարբեր անձանց բնակարաններ խուզարկություն կատարելու համար Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 2502 միջնորդություն, որից առաջին ատյանի դատարանը մերժել է 172-ը և բավարարել է 2293-ը: Իսկ 2020 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում ներկայացվել է նման 3001 դիմում, որից մերժվել է 198-ը, բավարարվել՝ 2751-ը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: