Արազ Օզբիլիսը արդեն երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Սպարտակի հետ և ելույթ կունենա ակումբում 11 համարի տակ:
Արազ Օզբիլիսը իր առաջին պաշտոնական հարցազրույցը տվել է պաշտոնական կայքին:
-Ճիշտ է, որ Ձեզ շատ ակումբներ էին ձեռք բերել և ինչու՞ Դուք ընտրեցիք հատկապես Սպարտակը:
-Այո, դա այդպես է: Ես ունեի այլ առաջարկներ, սակայն այն պահից, որ նձ վրա դուրս եկեվ Սպարտակը ես միանգամից հասկացա, որ ցանկանում եմ խաղալ հենց այստեղ և ուրիշ ոչ մի տեղ: «Սպարտակը» Ռուսաստանի ամենամեծ և ամենահավակնոտ ակումբն է, ինչը ինձ շատ է սազում:
-Այն, որ Հայաստանի հավաքականի Ձեր խաղընկերը` Յուրա Մովսիսյանը խաղում է «Սպարտակի» կազմում, նույնպե՞ս իր դերն է ունեցել:
-Իհարկե Սպարտակ տեղափոխվելուց առաջ խոսեցել եմ Յուրայի հետ և նրանից լսել եմ միայն դրական արտահայտություններ ակումբի և թիմի մասին: Բնականաբար, դա նույնպես իր դերն է խաղացել:
-Կարելի՞ է ասել, որ Կուբանի կազմում Սպարտակի դարպասները ուղղված Ձեր երկու գոլը ամենագեղեցիկն են Ձեր կարիերայի ընթացքում:
-Այո հնարավոր է,որ իմ գեղեցիկ գոլերից մեկն է եղել: Ընդ որում Կուբանի կազմում ես մասնակցել եմ Սպարտակի հետ երկու խաղում, երկուսն էլ ավարտվել է ոչ ոքի 2:2 և երկուսում էլ ես հասցրել եմ աչքի ընկնել:
-Եթե թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը վստահի Ձեզ տեղ տա դաշտում, պատրա՞ստ եք խաղալ արդեն վաղը Դինամոյի դեմ դերբիի ժամանակ:
-Ես պատրաստ եմ խաղալ, սակայն ընտրությունը բնականաբար կախված է գլխավոր մարզիչից:
-Արդեն խաղացե՞լ եք Դինամոյի դեմ:
-Այո ընդ որում դա Կուբանի կազմում իմ առաջին խաղն է եղել, իսկ վաղը հնարավոր է լինի առաջին խաղը Սպարտակի կազմում: Տեսնենք` ոնց կստացվի:
-Ինչու՞ եք ընտրել 11 համարը:
-Քանի որ ազատ ահամարներից մեկն էր: Չնայած 24-րդը, որով ես հանդես էի գալիս Կուբանում, նույնպես ազատ էր: Սակայն ես սկսում եմ նոր կյանք Սպարտակում, այդ պատճառով ընտրել եմ նոր համար: