Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-կանը կանգնելու ֆրանսիական դատարանի առջև կավատության մեղադրանքով: Այդ մասին հայտնում է Комсомольская Правда-ն` հղում կատարելով Լիլ քաղաքի քնիչներին,որոնք վարում են նախկին պետական պաշտոնյայի դատական գործը:

Դատախազության կարծիքով նրա նկատմամբ կան բավական թվով մեղադրանքներ: Ավելի վաղ Ստրոս-կանը խոստովանել էր, որ այցելել է հյուրանոցում կազմակերպված սեքս երեկոներին: Ընդ որում նա ավելացրել է, որ չի իմացել, որ այդ երեկույթներին մասնակից որոշ կանայք եղել են մարմնավաճառուհի: Թե երբ պետք է սկսվեն դատական լսումները դեռևս չի նշվում:

Ընդ որում Ֆրանսիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյան այժմ պետք է աշխատի Ռուսաստանում: Մի քանի օր առաջ հաղորդվում էր, որ Դոմինիկ Ստրոս-կանը դարձել է տարածաշրրջանի զարգացման Համառուսաստանյան բանկի դիտորդական խորհուրդի մեջ: