Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած օրվա ընթացքում ավելացել է 4.993 մարդով, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 995 319-ի:
Ըստ շտաբի տվյալների` 16 օրվա օրական աճը չի գերազանցում 0.5 տոկոսը:
Ռուսաստանում կոնորավիրուսից բուժված հիվանդների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 2 405-ով, վերականգնվել է ընդհանուր 809 387 մարդ: Ըստ շտաբի` ապաքինվածների մասնաբաժինը գերազանցել է վարակվածների ընդհանուր թվի 81.3 տոկոսը:
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվն ավելացել է 83-ով` նախորդ օրվա 68 դեպքի համեմատ, վարակից մահացել է ընդհանուր 17176 մարդ: Ըստ շտաբի տվյալների` մահացությունների ընդհանուր թիվը Ռուսաստանում կազմում է վարակվածների 1.73 տոկոսը: