«Արտակ Բուդաղյանը մինչ օրս էլ մեր բանակի հպարտությունն է։ Նրա զորամասն այս կիսամյակի արդյունքներով լավագույնն է ճանաչվել: Նա իր պարտականությունները կատարել է բարեխիղճ ու գրագետ», karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը:
Ըստ նրա՝ որևէ մեկի մոտ կասկած չպիտի առաջանա, որ Արտակ Բուդաղյանի կամ այդ դեպքի հետ կապված իրականանալու է արդարադատությունը:
Լրագրողներից մեկի՝ «Գտնում եք, այնուամենայնիվ, որ Արտակ Բուդաղյանն իր մեղքի բաժի՞նն ունի» հարցին ՊԲ հրամանատարը պատասխանել է. «Իրավունք չունեմ որևէ մեկին մեղադրել, դա դատարանն է հայտատարարելու»:
Արտակ Բուդաղյանի կամ այդ դեպքի հետ կապված իրականանալու է արդարադատություն. ԼՂՀ ՊՆ
