ԼՀԿ պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Դաստակերտ բնակավայրում օրեր առաջ բազմազավակ մայր էր կորել, հետո նրան գտել ենք կախված վիճակում: Հետաքննություն է արվում... Պատճառները կպարզվեն...
Երեխաների հարցով հետաքրքրվեցի: Բնակավայրի ղեկավարը նշեց, որ երեխաներին, ամենայն հավանականությամբ, կպահեն տատիկն ու մորաքույրը, հայր էլ չունեն:
Պայմանավորվեցինք, որ եթե խնդիրներ առաջանան, անհապաղ կապվեն ինձ հետ՝ որպես կառավարությանը կից գործող Կանանց հարցերով խորհրդի անդամի... Մտածենք՝ ինչ անենք, որպեսզի երեխաները մեծանան անհոգ:
Ի դեպ, փոքր երեխան մեկուկես տարեկան է...»: